News
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Անվանում՝ «Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ (այսուհետ՝ Կազմակերպություն) Դրամաշնորհային ծրագրի անվանում և համար՝ «Մարդու իրավունքների պաշտպանություն ևքաղաքացիական հասարակության հզորացում» N-ARM-2025-3032 Հասցե՝ՀՀ, Երևան, 0009, Իսահակյան 28, շենք 3 Հեռ․(+374) 10 587864 Էլփոստի հասցե՝armsakhfd@gmail.com Ամսաթիվ՝16.06.2025թ․ Թեմա՝ Ծառայությունների մատուցման գնային առաջարկի հայթայթում Հայտարարություն «Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ փնտրում է ակտիվ երեք անհատների, որոնք պատրաստ են միանալ մեր թիմին և «Մարդուիրավունքներիպաշտպանությունևքաղաքացիականհասարակությանհզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնել Կազմակերպության հետազոտական-վերլուծական կենտրոնի (ՀՎԿ) համակարգողների գործառույթները։ Կարող են դիմել Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում (Գյումրի, Գավառ, Գորիս) բնակվող և հետաքրքրված անձինք։ Դիմողներն իրենց գնային առաջարկները կարող եք ներկայացնել հետևյալ ծառայությունների մատուցման համար․ Ծառայության անվանումը՝
Ծառայությունների մատուցման ժամանակահատված՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027թ․մարտի 31-ը ներառյալ։ Պայմանագրի տեսակը՝Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, վճարումը փուլային եղանակով։ Պահանջներ՝
Գնային առաջարկների ներկայացման ձևաչափը՝
Գնային առաջարկի ներկայացման վերջնաժամկետը՝ 2025 թվականի հունիսի 27-ը ներառյալ։ Գնային առաջարկները խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ․փոստի հասցեին՝ armsakhfd@gmail.com։ Վերնագրում նշել՝ ՀՎԿ-անուն-ազգանուն-մարզի անվանումը։
|
2025-06-16 16:42:21 |
ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ԱՅԼ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐՍԵՎՈՐԱԾ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը խիստագույնս դատապարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սույն թվականի մայիսի 29-ից մինչ օրս սոցիալական մեդիայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է որպես ազգային եկեղեցի (ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդված), որն իր բացառիկ առաքելությունն է իրականացնում հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ ապահովելով մշակութային զարգացում և ազգային ինքնության պահպանություն: Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից, և միմյանց հետ հարաբերություններում պետությունն ու եկեղեցին փոխադարձաբար կրում են միմյանց կառավարմանն ու գործունեությանը չմիջամտելու պարտավորություն («Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ Օրենք 17-րդ հոդված): Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում («Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդված, մաս 2): Սակայն օրեր շարունակ սոցիալական մեդիայում ՀՀ Վարչապետի կողմից կատարված գրառումներում օգտագործվող բառապաշարն ու խոսույթը ոչ միայն խախտում են պետության ու եկեղեցու փոխհարաբերությունների հավասարակշռությունը, այլ նաև արատավորում են հենց իր՝ պետության կառավարումն իրականացնող հարնային պաշտոնյայի օրինակելի կերպարը: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են սթափ պահել հանրությանը ծառայելու գիտակցումը, բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս և դրսևորել պաշտոնին վայել վարքագիծ («Հանրային ծառայության մասին» ՀՀ Օրենքի 22, 25-րդ հոդվածներ): Հայ հասարակության ժամանակակից իրավագիտակցությունն ու հոգևոր զարգացվածությունը պահանջում է, որ օրենքին կամ եկեղեցական կարգերին հակասող յուրաքանչյուր արարք պատշաճ գնահատականի արժանանա բացառապես իրավասու մարմինների կողմից՝ դրանց քննության իրակացման կանոններին ու սկբունքներին համապատասխան: Ուստի իրավական և ժողովրդավարական պետություն հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում կարծիքի արտահայտման ազատությունը չի կարող գերակա լինել պետական անվտանգության, բարոյականության, անձի արժանապատվության, պատվի, բարի համբավի կամ այլ հիմնական իրավունքների ու ազատությունների նկատմամբ: Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը հույս ենք հայտնում, որ ՀՀ Վարչապետը և Հայաստանի Հանրապետությունում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք կհարգեն ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, կդադարեցնեն հասարակությանը բևեռացնող գործողությունները, կառաջնորդվեն մարդու արժանապատվության անխեխտելիության սկզբունքով և կկատարեն միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: «Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպություն |
2025-06-16 09:08:19 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ-ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը խիստագույնս դատապարտում է սույն թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և նրա աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց կողմից հանրային քննարկման ներկայացած քաղաքացու՝ Արթուր Չախոյանի նկատմամբ իրականացված բռնությունը:
ՀՀ Սահմանադրությամբ հռչակված է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է (հոդված 1-ին): Այդպիսի հատկանիշներով բնութագրվող պետության մեջ հարաբերությունների որևէ մակարդակում առկա տարաձայնությունները չեն կարող լուծվել բռնություն գործադրելու ճանապարհով: Ուստի, պաշտոնատար անձանց կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելը, այդպիսի վարքագիծն արդարացնելը, խրախուսելը կամ անտեսելը անմիջական հարված է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական արժեքներին, սոցիալական և իրավական սկզբունքներին:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը և նրա աշխատակազմի անդամները հանրային ծառայողներ են: Նրանք պարտավոր են իրենց գործունեության մեջ առաջնորդվել բարեվարքության սկզբունքներով, դրսևորել պաշտոնին վայել վարքագիծ և բարեկիրթ վերաբերմունք դրսևորել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս: (3-հոդվածի 1-ին մաս, 6-րդ հոդվածի 5-րդ մաս, 23-րդ և 25-րդ հոդվածներ)։
Հայաստանի Հանրապետության օրենքների և վավերացված միջազգային պայմանագրերի համաձայն՝ բռնությունը քրեորեն պատժելի արարք է և բռնության ցանկացած դեպք՝ անկախ դրա դրսևորման ձևից, պետք է պատշաճ քննության և համարժեք գնահատականի արժանանա համապատասխան մարմինների կողմից:
Այսպիսով, արտահայտելով մեր ծայրահեղ մտահոգությունը սույն թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի և նրա աշխատակազմի անդամների կողմից կատարված դատապարտելի արարքի վերաբերյալ և կարևորելով դրա բացահայտման ու կրկնության կանխարգելման անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում ՀՀ պետական և համայնքային իրավասու մարմիններին՝ դեպքի առթիվ նախաձեռնել համապատասխան վարույթներ և իրականացնել գործի լրիվ, օբյեկտիվ և պատշաճ քննություն:
«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպություն
|
2025-05-02 06:45:08 |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱԿ-ի ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
«Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է UDF-23-988-ARM «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է գյուղական համայնքներում հզորացնել երիտասարդներին՝ բարձրացնելով նրանց առաջնորդության, լավ կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության կարողությունները: Կստեղծվեն վեց ակտիվ երիտասարդական խմբեր երեք մարզերում՝ ապահովելով գենդերային հավասարություն և համայնքի կարիքների մասնակցային գնահատում: Դրա հիման վրա կստեղծվի զեկույց, որը կներկայացնի գործնական առաջարկություններ: Ծրագրով երիտասարդական խմբերի կողմից նաև կիրականացվեն համայնքի զարգացման վեց նախաձեռնություններ՝ յուրաքանչյուր համայնքում ներառական և սոցիալական կենսունակ տարածքներ ստեղծելու համար: Ծրագրի տևողությունը՝ 1 մայիսի 2025թ․ - 31 հոկտեմբերի 2026թ․ |
2025-05-01 16:22:39 |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Լրացված տիտղոսաթերթը, 2. Ծրագիր-առաջարկը, 3. Ծրագրի բյուջեն, 4. ՀԿ-ի պետռեգիստրի վկայականի պատճենը, 5. Ներգրավվող փորձագետի ինքնակենսագրականը (CV), 6․ՀԿ-ի տեղեկատու թերթը։ Սույն մրցույթն անցկացվում է մեկ փուլով։ Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Հաղթողները էլ․փոստի միջոցով կտեղեկացվեն այդ մասին մինչև 30․12․2023թ․և նրանց կառաջարկվի ներկայացնել իրենց Ծրագրի ամբողջական (ծավալուն) տարբերակը, հստակեցված բյուջեն և ժամանակացույցը:
Ծրագիր-առաջարկը և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել առձեռն՝ Կազմակերպության համապատասխան գրասենյակներ․
• Շիրակի մասնաճյուղի գրասենյակ՝ հասցե՝ Գյումրի, Մ․Մկրտչյան38ա/1, հեռ․094826876, sakharovshirak@gmail.com • Գեղարքունիքի մասնաճյուղի գրասենյակ՝ հասցե Գավառ, Գր. Լուսավորիչի 14/27, հեռ․094196880, sakhgavar@yandex.com • Սյունիքի մասնաճյուղի գրասենյակ՝ հասցե Գորիս, Կոմիտասի նրբանցք, տուն 3, հեռ․077879799, sakhgoris@gmail.com
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել «Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ ենթադրամաշնորհների տրամադրման հարցերով պատասխանատու Արմեն Պետրոսյանին, հեռ․(+374) 94826876։
Տե՛ս կից հավելվածները։ ../files/uploaded/Տիտղոսաթերթ_ծրագիր առաջարկ_ձևաթղթեր.docx ../files/uploaded/Բյուջե_ձևաթուղթ.docx ../files/uploaded/Ենթադրամաշնորհներ_գերակա թեմաներ.docx 15/11/2023թ․ |
2023-11-15 10:17:36 |
Ս․Ն․ Նազարեթյան, Շ․Ա․ Արամյան, Ս․Ս․ Թաթոյան, Ն․Հ․ Զաքարյան «Անհատական շինարարության իրականացման և վերահսկման կարգերը»․ Գիրք-ուղեցույց
«Կոնդ» թաղամասի քաղաքաշինական վերակենդանացման հայեցակարգային միջազգային բաց մրցութային առաջարկների գնահատման չափորոշիչների և ներկայացված նախագծերի վերաբերյալ կարծիք
Սախարովի կենտրոնի առաջարկությունները «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Նամակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին
Հարգելի պարոն Աղաջանյան Սույն թվականի փետրվարի 10-ին գրությամբ դիմել էի «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող ավտոկայանատեղի սակագների բարձրացման և մատուցվող ծառայության որակի փոփոխությունների մասին պարզաբանումներ (տեղեկատվություն) ստանալու ակնկալիքով։ Սակայն 2020թ․փետրվարի 14-ի հ․Ելից՝ 56/ADM/20 թվակիր գրությամբ ընկերության տնօրենը հայտնել է, որ պահանջվող տեղեկատվությունն արդեն իսկ հրապարակվել է ընկերության կողմից և հասանելի է հանրությանը, ինչ վերաբերում է մեր գրությամբ բարձրացված մյուս հարցերին, ապա դրանք առևտրային գաղտնիք են, հետևաբար չեն կարող տրամադրվել։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր կազմակերպության կողմից բարձրացված հարցը հանրային նշանակության հարց է, և խոսքը վերաբերում է Զվարթնոց օդանավակայանում գտնվող ավտոկայանատեղիին, որից օգտվում են հազարավոր քաղաքացիներ, հետևաբար, պահանջվող տեղեկատվությունը պետք է իրավական առումով հիմնավորվի և հրապարակային ներկայացվի հանրությանը, թե ինչպիսի՞ փոփոխություններ ու բարելավումներ են արվել կայանատեղիի ծառայության որակի և բովանդակության մեջ, որ ավտոկայանատեղիի սակագները 2020թ․հունվարից փոփոխվել են։ Հետաքրքիր է պպպարզել նաև, արդյո՞ք Հայաստանում ցանկացած մասնավոր ընկերություն իրավունք ունի ինքնուրույն վարել գնային քաղաքականություն և որոշել սակագներ, որոնք ողջամտության սահմաններից դուրս են և իր ծառայությունների որակի մեջ բացարձակ փոփոխություն չի կատարում կամ չի կատարել․այս օրինակում, նույն ընկերությունն է, նույն ավտոկայանատեղին է, նույն պայմանները։ Ենթադրվում է, որ օդանավակայանի այն հատվածը, որտեղ անվճար ավտոկայանատեղի է համարվում, այն փոխհատուցվում է (կոմպենսացվում է)այս վճարովի ավտոկայանատեղիի սակագնի բարձրացման հաշվին, սա խախտում է վճարող սպառողի իրավունքները, փաստորեն նրա հաշվին, անվճար ավտոկայանատեղի է պահվում մասնավոր, շահույթ հետապնդող ընկերության կողմից, սա անարդարացի և ոչ ողջամիտ քայլ է «Արմենիա»միջազգային օդանավակայաններ»ՓԲԸ-ի։ Այս հարցում ակնկալում եմ Ձեր աջակցությունը, հետևաբար, Ձեզ եմ ուղարկում մեր կազմակերպության գրավոր հարցման ու ընկերությունից ստացված պատասխանի պատճենները։ Հուսով եմ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը՝ ի դեմս Ձեզ, հետամուտ կլինի, որպեսզի մեր կողմից բարձրացված հարցերն ու մտահոգություններն ըստ էության քննարկման առարկա դառնան և մասնագիտական առումով համալիր վերլուծվեն նաև ՀՀ պետական լիազոր մարմինների կողմից։ Ակնկալում եմ սեղմ ժամկետում ստանալ նաև Ձեր գրավոր պատասխանը, սույն խնդրի վերաբերյալ։
Հարգանքով՝ Լևոն Ներսիսյան Գործադիր տնօրեն Սույն նամակի պատասխանը՝ ստորև ../files/uploaded/Արմենիա-միջօդանավակայան-ՓԲԸ-ՏՄՊՊՀ-20072020 (1).pdf |
2020-08-07 10:49:33 |
Հեռավար կրթության հարցման ամփոփում
Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը հարցում է իրականացրել Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հեռավար կրթության վերաբերյալ։ Հարցմանը հիմնականում մասնակցել են Գեղարքունիքի մարզի (68 հոգի) և Շիրակի մարզի (46 հոգի) բնակիչները։ Մի քանիսը մասնակցել են Երևանից, Արցախից, Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերից։ Հարցումն իրականացվել է առցանց և անանուն, ուստի հարցվողները որևէ կերպ կաշկանդված չեն եղել իրենց պատասխաններում։ Ամփոփումն իրականցրել է Սախարովի կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցաթերթը և հարցման ամփոփումը։ Սյունիքի մարզի վերաբերյալ տվյալները կներկայացնենք ավելի ուշ։ Ակնկալում ենք հանրային քննարկում․․․
Սախարովի կենտրոն ../files/uploaded/Հեռավար կրթության հարցման ամփոփում.pdf ../files/uploaded/Հարցաթերթ_Հեռավար կրթություն.pdf
|
2020-06-17 15:55:08 |