“Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ

News



Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից աջակցություն տրամադրվեց Ամասիա համայնքին

Հունիսի 12-ին Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից մարդասիրական աջակցության ստացավ Ամասիա համայնքը:
Սննդի և հիգիենայի պարագաների փաթեթների հանձնման գործընթացն իրականացվել է Ամասիայի համայնքապետարանի կողմի:

 Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցությունից օգտվեց 51 ընտանիք:Ամասիայի համայնքապետարանը և շահառու ընտանիքներն իրենց խորին շնորհակալություն են հայտնում կազմակերպությանը՝  կարևոր և սպասված աջակցության համար:

http://amasia.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=828#.Xuc-VkUzaUn

2020-06-15 13:35:31


Տեղեկատվական բյուլետեն (Սախարովի կենտրոնի իրականացրած սոցիալական ծրագրի)

Ելնելով կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից՝ Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը 2020 թ․ մայիսի 1-ին դիմեց իր դոնոր կազմակերպությանը և սկսեց բանակցություններ վարել սոցիալական ծրագիր իրականացնելու համար՝ ՀՀ երեք մարզերում (Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք) ամենակարիքավոր ընտանիքներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Սույն սոցիալական ծրագիրը պետք է իրականացվեր Սախարովի կենտրոնի «Քաղաքացիական հասարակության հզորացումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ընթացիկ ծրագրի շրջանակներում։

Համաձայնություն ձեռք բերելուց հետո, Սախարովի կենտրոնը հունիսի 1-ից ձեռնամուխ եղավ վերոնշյալ ծրագրի իրականացմանը։

Կենտրոնի մասնաճյուղերի ղեկավարները սոցիալական ծառայության մարզային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ճշտեցին այդ մարզերի սոցիալապես առավել անապահով անձանց տվյալները և կազմեցին կարիքավորների ցուցակները, հուշագրեր կնքվեցին համագործակից համայնքների և կազմակերպությունների հետ:

Ծրագրի համար նախատեսված գումարով ձեռք բերվեց սննդամթերք և հիգիենայի պարագաներ։ Որոշում կայացվեց յուրաքանչյուր կարիքավոր ընտանիքի հատկացնել 20 հազար դրամ արժողությամբ փաթեթ։ Ստորև ներկայացված են սոցիալական օգնության փաթեթներում ներառված ապրանքատեսակների անվանումներն ու դրանց քանակը․
1․ Ալյուր - 5 կգ
2․ Շաքարավազ - 2 կգ
3․ Հնդկաձավար - 2 կգ
4․ Բրինձ - 2 կգ
5․ Ոսպ - 2 կգ
6․ Հաճար - 2 կգ
7․ Մակարոն - 3 կգ
8․ Ձեթ - 2 լ
9․ Տավարի մսի պահածո - 2 տուփ
10․ Թխվածքաբլիթ - 3 տուփ
11․ Խտացրած կաթ - 2 տուփ
12․ Թեյ - 2 տուփ
13․ Թաց անձեռոցիկ հակաբակտերիալ (120) - 1 տուփ
14․ Հեղուկ հակաբակտերիալ (250մլ) - 2 տուփ

Այս սոցիալական ծրագրի շրջանակներում 300-ական փաթեթներ կբաժանվեն Շիրակի և Սյունիքի մարզերի կարիքավոր ընտանիքներին (ընդամենը՝ 600 փաթեթ)։
Այսօրվա դրությամբ արդեն բաժանվել են՝

1․ 108 փաթեթ – Շիրակի մարզում․
2․ 100 փաթեթ – Սյունիքի մարզում։

Հաշվի առնելով Գեղարքունիքի մարզի ոչ բարենպաստ կլիմայական պայմանները և ջեռուցման երկարատև օգտագործման հանգամանքը, որոշվեց վճարել Գավառ քաղաքի 300 կարիքավոր ընտանիքների գազի վարձավճարը (20 հազար դրամ՝ յուրաքանչյուր կարիքավոր ընտանիքի)։

Սոցիալական ծրագրի աշխատանքներն իրականացվում են Սախարովի կենտրոնի աշխատակիցների կողմից՝ ՏԻՄ ներկայացուցիչների, սոցիալական ծառայության աշխատակիցների և կամավորների աջակցությամբ։

Աշխատանքները շարունակվում են։

https://www.facebook.com/SakharovCentre/posts/2297870593691797?__tn__=K-R

2020-06-11 13:46:23


Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Պարոն Վարչապետ,

Համաձայն քաղաքակիրթ աշխարհի երկրներում ընդունված էթիկայի կանոնների՝ վարչապետին դիմելիս պարտադիր կերպով օգտագործվում է «հարգարժան» բառը՝ որպես պետության խորհրդանիշի՝ ընդգծելով պետության արժանապատվությունը։

Սակայն, Ձեր դեպքում կշեղվեմ այդ կանոնից․․․Պետության նման կարևորագույն պաշտոնում Ձեր երկամյա իմիտացիոն-մանիպուլյացիոն գործունեությունը և պետության կառավարման տարբեր ճյուղերում գործող Ձեր «համախոհների» ճնշող մեծամասնության մտահոգության «եռանդուն ցուցադրությունը»՝ պետության քաղաքացիների ճակատագրի նկատմամբ, ցույց են տալիս, որ Դուք և Ձեր «համախոհները» ի վիճակի չեք կառավարել պետությունը ճգնաժամային ժամանակաշրջանում, երբ վտանգված է նրա պետականությունն ու բնակչության անվտանգությունը։

Ձեր բարոյականության, կուլտուրայի և գիտելիքների իմացության մակարդակը չի հասել այն աստիճանի, որ կարելի կլինի Ձեզ վստահել պետության և ժողովրդի ճակատագիրը:

Դուք և Ձեր «թիմը» նեղ գավառական մոտեցում եք ցուցաբերում բնական աղետների, պետության ներքին և արտաքին քաղաքականության և սոցիալ-տնտեսական ընթացիկ ու հետագա իրավիճակների լուծման ուղղությամբ։

Ձեր կյանքի նպատակն է՝ փնտրել «մեղավորների» և նրանց վրա բարդել պետության Ձեր «ապաշնորհ» կառավարման ողջ պատասխանատվությունը։

Ձեր պատկերացմամբ, «ժողովրդավարությունը» պետության միանձնյա տոտալ կառավարումն է, երբ պետության մյուս բոլոր անդամները (նույնիսկ Ձեր «թիմակիցների» անձնական շրջապատը) ի սկզբանե կրում են «նախնական» մեղք և պատասխանատվություն Ձեր առջև՝ ըստ սահմանման։

Այս նամակում չարժե նշել Ձեր բոլոր, մեղմ ասած, «արտասովոր դիպվածները», որոնց համար հուսով եմ պատասխան եք տալու դատարանի առջև։

Հավատացե՛ք, այդպես էլ լինելու է․․․

Այժմ պետք է մտածել այն մասին, թե ինչպես հակազդել կորոնավիրուսի անկառավարելի տարածման մահաբեր վտանգին:

Միգուցե Դուք և Ձեր «մասնագետները» բարեհաճեք իջնել «երկնքից» և շտապ կարգով ուսումնասիրեք այդ չարիքի դեմ պայքարի, թեկուզև, հարևան Վրաստանի փորձը։

Խորհե՛ք․․․

 

Լևոն Ներսիսյան

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն

 

2020-06-08 18:28:52


Նամակ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետին

Պարոն Ավինյան,

Աջակցելով երկրի Պարետատան ձգտմանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու երկրի բնակչության՝ կորոնավիրուսի զանգվածային վարակման «շղթայական ռեակցիան» կանխելու համար, չեմ կարող համաձայն լինել Ձեր վերջին որոշման հետ՝ բաց տարածքներում երկրի բոլոր քաղաքացիների կողմից բժշկական դիմակները պարտադիր կրելու վերաբերյալ, բացառությամբ 6 տարեկանից ցածր երեխաների, հեծանվորդների և սպորտով զբաղվող անձանց:

Հարց է ծագում․ իսկ ինչպե՞ս վարվել հղի կանանց, ինչպես նաև սիրտ-անոթային ու շնչառական անբավարարության այլ հիվանդություններով տառապող մարդկանց հետ։

Ես այնքան էլ վստահ չեմ, որ մեր ոստիկանները, ինչպես նաև հասարակական վերահսկիչները, յուրաքանչյուր կոնկրետ խախտման դեպքում, նախքան համապատասխան վարչական տույժ նշանակելը, համակ ուշադրությամբ «կլսեն» խախտողին:

Խնդրում եմ մտածեք․․․ Միգուցե բժշկական դիմակները զանգվածաբար կրելու որոշմանը զուգահեռ, փորձեք, գոնե Երևանի կենտրոնում, իրականացնել շենքերի և փողոցների (որտեղ մեծ թվով մարդկանց կուտակումեր են լինում և ոչ միայն) պարբերական ախտահանում, օգտագործված դիմակների և ձեռնոցների հավաքում, աղբամանների դատարկում և այլն։

Միևնույն ժամանակ, շահագրգիռ կազմակերպությունների և հաստատությունների (բանկեր, նախարարություններ և գերատեսչություններ, բժշկական հաստատությունների ընդունելության բաժիններ, սոցիալական ծառայություններ և այլն) հետ միասին, մշակել այցելուների ընդունման տեխնոլոգիաներ, որոնք կբացառեն հաճախորդների կուտակումները:

Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Ներսիսյան

2020-06-05 21:10:59


Նամակ Երևանի քաղաքապետին

 

Պարոն Քաղաքապետ,

Դատելով Երևանի փողոցներում տիրող հակասանիտարական վիճակից, կարծիք է ձևավորվում, որ երկրի բնակչության համար այս օրհասական ու արտակարգ իրավիճակում՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, Երևանի քաղաքապետարանն ինքնահեռացել է իր ուղղակի պարտավորություններից։

Հարցեր են ծագում․

Ինչո՞ւ չեն լվացվում քաղաքի փողոցները (գոնե՝ կենտրոնական)։

Ինչո՞ւ չի իրականացվում շենքերի ու փողոցների ախտահանում, հատկապես այնտեղ, որտեղ մեծ թվով մարդկանց կուտակումներ են լինում։

Ինչո՞ւ են փողոցներն ու պուրակները լցված օգտագործված բժշկական դիմակներով և ձեռնոցներով, որոնք վարակի տարածման վտանգավոր աղբյուրներ են։

Ինչո՞ւ են աղբամանները լեփլեցուն աղբով, որոնք հազվադեպ են դատարկվում օրվա ընթացքում․․․

Ինչո՞ւ նստարանները չեն մաքրվում թռչնաղբից, որը մնացել է դեռևս անցյալ տարվանից։

Վերոնշյալ «ինչուները» կարելի է անվերջ թվարկել։
Երկրում արտակարգ դրություն է հայտարարված, իսկ այն պահանջում է նաև արտակարգ գործողություններ՝ արտակարգ մաքրություն, արտակարգ հոգատարություն, արտակարգ ուշադրություն։ Չէ՞ որ համավարակի դեմ պայքարը չի սահմանափակվում միայն դիմակ կամ ձեռնոց կրելով։

Երևանի բնակիչները Ձեզ ընտրել են որպես քաղաքապետ և Դուք պարտավոր եք կատարել Ձեր պարտականությունները։

 

Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Ներսիսյան

 
2020-06-05 21:07:36


ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԻՍԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի տեղակալի արձագանքը ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքների պաշտոնական համացանցային կայքերի բովանդակային մոնիտորինգի զեկույցի վերաբերյալ։

Գեղարքունիքի մարզպետի արձագանքը՝ ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի եւ Սյունիքի մարզերի համայնքների պաշտոնական համացանցային կայքերի բովանդակային մոնիտորինգի զեկույցի վերաբերյալ

Շիրակի մարզպետի արձագանքը՝ ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի եվ Սյունիքի մարզերի համայնքների պաշտոնական համացանցային կայքերի բովանդակային մոնիտորինգի զեկույցի վերաբերյալ

Հայտարարություն և կոչ

2018 թվականի գարնանը մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հույս ներշնչեց, որ հայ հասարակությունը հրաժեշտ կտա բռնություններին, կոռուպցիոն գործարքներին, սոցիալական անարդարությանն ու այլ արատավոր երևույթներին, որոնք վերջին տարիներին բնութագրում էր մեր հասարակական-քաղաքական կյանքը։

Ավաղ, այսօր ականատես ենք լինում թե ինչպես են իշխանության եկած անձինք խախտում իրենց խոստումները և ոտնակոխ անում իրենց հրապարակային հայտարարությունները, սառը անտարբերությամբ վերաբերվում ժողովրդի հետ, այն ժողովրդի, որոնք իրենց հետ քայլել են, կուրորեն, առանց ծանր ու թեթև անելու, հավատացել ու փառաբանել է պետական կառավարման և զարգացման տեսլական և/կամ ծրագիր չունեցող, տարիներ շարունակ պոպուլիստական ելույթներ ունեցող մի խումբ անձանց։

Մեր կազմակերպությունը, որպես իրավապաշտպան կազմակերպություն, արդեն տևական ժամանակ է ուշիուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, և յուրաքանչյուր դեպքում արձանագրում է խախտումներ, որոնք թույլ են տրվում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց կողմից։

Իսկ երեկ՝ 03/12/2019թ ՀՀ ոստիկանության ծառայողների գործողությունները ուսանողների նկատմամբ ցույց տվեցին ու հաստատեցին, որ Հայաստանում տեղի է ունեցել ընդամենը պաշտոնյաների անուն ազգանունների փոփոխություն, տեխնիկական առումով միայն պաշտոնյաների տարիքն է երիտասարդացել, բայց ոգին և մշակույթը մնացել է նույնը, բռնությունն ու ատելությունը, ամենթաթողությունն ու անպատժելիության մթնոլորտը, պատասխանատվության զգացման բացակայությունը դեռ մնում են կիրառության մեջ։

Մենք խստագույնս դադապարտում ենք ՀՀ ոստիկանության ծառայողների գործողությունները, որոնք զուգորդվել են բռնությամբ ու ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ։ Իշխանության ներկայացուցիչ-ոստիկանները բացահայտ խտրական մոտեցում են ցուցաբերել նաև այն ուսանողների նկատմամբ, որոնք ներկայացրել են ՀՅԴ կուսակցությունը և եղել են այդ կուսակցության անդամ։

Դատապարտում ենք նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ամբարտավան և անտարբեր վերբերմունքն արադարացի պահանջը ներկայացնող ուսանողների նկատմամբ։ Սա անընդունելի է մի պետությունում, որտեղ պետության վարչապետը հայտարարում է, որ Հայաստանի քաղաքացիներից յուրաքանչյուրը վարչապետ է և իշխանությունը վերադարձվել է ժողովրդին։ Նախարարի վարքագծից և ոստիկանների գործողություններից բացարձակ չի ընկալվում վերը նշվածը, դրանք թյուր և ամպագորգոռ հայտարարություններ են, որոնք միայն ականջ են ծակում։

Ավելորդ չեմ համարում մեջբերել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի 2018 թվականի մարտին արված հայտարարությունից մի հատված, որով երիտասարդներին կոչ է արել չլռել և չլինել աննկատելի հասարակության մեջ: «․․․Միշտ էլ գայթակղություն է եղել լռեցնել երիտասարդներին, սակայն երիտասարդներն իրենք կարող են որոշել՝ «պե՞տք է արդյոք գոռալ, թե՞ լռել․․․։ «Եթե մյուսները լռում են, եթե մենք՝ տարեց ու պատասխանատու մարդիկ լռում ենք, եթե աշխարհը լռում է և կորցնում ուրախությունը, ես ձեզ եմ հարցնում՝ «Դուք կգոռա՞ք։ Խնդրում եմ, որոշե՛ք, նախքան քարերը կճչան․․․»։

Կոչ եմ անում հայ ուսանողությանը պայքարել Ձեր իրավունքների ու հիմնարար ազատությունների համար՝ ՀՀ սահմանադրության, օրենքների և միջազգային իրավական նորմերի շրջանակում, թույլ չտաք, որպեսզի Ձեր նկատմամբ բռնություններ ու ճնշումներ իրականացնող պաշտոնյաններն ու ոստիկանները մնան անպատիժ։

Եղե՛ք ամուր և միասնական։

 

«ԱԴՍախարովի անվան մարդու

իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ

04/12/2019թ

 

2019-12-06 11:01:06




 1    2   3    4    5    6    7    8    9    10    11    12    13    14    15