“Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ

News



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  • «Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ը հայտարարում է քաղաքացիական հասարակության կայացման գործընթացներին աջակցելու նպատակով ենթադրադրամաշնորհների տրամադրման մրցույթ։ 
  • Մրցույթին կարող են մասնակցել միայն այն հասարակական կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի երիտասարդ հետազոտողները կարող են դիմել սույն ծրագրին՝ հայտ-առաջարկը  ներկայացնելով այդ հասարակական կազմակերպությունների միջոցով:
  • Ենթադրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ծրագիր-առաջարկ, որտեղ պետք է համառոտ նկարագրել, թե ներկայացվող ծրագիրը տվյալ մարզի (համայնքի, բնակավայրի) ո՞ր հիմնախնդրի լուծմանն է ուղղված։
  • Ծրագիր-առաջարկում պետք է հստակ ձևակերպել նպատակը և այն խնդիրները (քայլերը), որոնց միջոցով  նախատեսվում է հասնել նպատակին, արդյունքներին ու ազդեցությանը։ Անհրաժեշտ է նկարագրել, թե ովքե՞ր են ծրագրի թիրախ խմբերը (շահառուները), ծրագիրն ինչպիսի դրական փոփոխություն է բերելու նրանց համար և/կամ ինչպիսին է լինելու նրանց մասնակցությունը ծրագրի իրականացման մեջ: 
  • Ծրագիր-առաջարկը պետք է ներառի հստակ գործողությունների պլան։
  • Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը կազմում է մինչև 450,000 ՀՀ դրամ՝ ելնելով ներկայացվող ծրագրի ծավալից և ժամանակացույցից:
  • Ծրագրի իրականացման սկիզբն ու ավարտը՝ 01/02/2024թ․-30/04/2024թ․:
  • Ծրագիր-առաջարկի ուղենիշը և գերակա թեմաները՝ կից ներկայացված են։
  • Պահանջվող հիմնական փաստաթղթերն են՝

1. Լրացված տիտղոսաթերթը,

2. Ծրագիր-առաջարկը,

3. Ծրագրի բյուջեն,

4. ՀԿ-ի պետռեգիստրի վկայականի պատճենը,

5. Ներգրավվող փորձագետի ինքնակենսագրականը (CV),

6․ՀԿ-ի տեղեկատու թերթը։

Սույն մրցույթն անցկացվում է մեկ փուլով։ Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ։

Հաղթողները էլ․փոստի միջոցով կտեղեկացվեն այդ մասին մինչև 30․12․2023թ․և նրանց կառաջարկվի ներկայացնել իրենց Ծրագրի ամբողջական (ծավալուն) տարբերակը, հստակեցված բյուջեն և ժամանակացույցը:

 

Ծրագիր-առաջարկը և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել առձեռն՝ Կազմակերպության համապատասխան գրասենյակներ․

 

• Շիրակի մասնաճյուղի գրասենյակ՝ հասցե՝ Գյումրի, Մ․Մկրտչյան38ա/1, հեռ․094826876, sakharovshirak@gmail.com

• Գեղարքունիքի մասնաճյուղի գրասենյակ՝ հասցե Գավառ, Գր. Լուսավորիչի 14/27, հեռ․094196880, sakhgavar@yandex.com

• Սյունիքի մասնաճյուղի գրասենյակ՝ հասցե Գորիս, Կոմիտասի նրբանցք, տուն 3, հեռ․077879799, sakhgoris@gmail.com

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել «Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ ենթադրամաշնորհների տրամադրման հարցերով պատասխանատու Արմեն Պետրոսյանին, հեռ․(+374) 94826876։

 

Տե՛ս կից հավելվածները։

../files/uploaded/Տիտղոսաթերթ_ծրագիր առաջարկ_ձևաթղթեր.docx

../files/uploaded/Բյուջե_ձևաթուղթ.docx

../files/uploaded/Ենթադրամաշնորհներ_գերակա թեմաներ.docx

15/11/2023թ․

2023-11-15 10:17:36


Ս․Ն․ Նազարեթյան, Շ․Ա․ Արամյան, Ս․Ս․ Թաթոյան, Ն․Հ․ Զաքարյան «Անհատական շինարարության իրականացման և վերահսկման կարգերը»․ Գիրք-ուղեցույց

«Կոնդ» թաղամասի քաղաքաշինական վերակենդանացման հայեցակարգային միջազգային բաց մրցութային առաջարկների գնահատման չափորոշիչների և ներկայացված նախագծերի վերաբերյալ կարծիք

../files/uploaded/Kond.pdf

2021-08-20 10:46:17


Սախարովի կենտրոնի առաջարկությունները «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

Նամակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին

Հարգելի պարոն Աղաջանյան

Սույն թվականի փետրվարի 10-ին գրությամբ դիմել էի «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող ավտոկայանատեղի սակագների բարձրացման և մատուցվող ծառայության որակի փոփոխությունների մասին պարզաբանումներ (տեղեկատվություն) ստանալու ակնկալիքով։

Սակայն 2020թ․փետրվարի 14-ի հ․Ելից՝ 56/ADM/20 թվակիր գրությամբ ընկերության տնօրենը հայտնել է, որ պահանջվող տեղեկատվությունն արդեն իսկ հրապարակվել է ընկերության կողմից և հասանելի է հանրությանը, ինչ վերաբերում է մեր գրությամբ բարձրացված մյուս հարցերին, ապա դրանք առևտրային գաղտնիք են, հետևաբար չեն կարող տրամադրվել։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր կազմակերպության կողմից բարձրացված հարցը հանրային նշանակության հարց է, և խոսքը վերաբերում է Զվարթնոց օդանավակայանում գտնվող ավտոկայանատեղիին, որից օգտվում են հազարավոր քաղաքացիներ, հետևաբար, պահանջվող տեղեկատվությունը պետք է իրավական առումով հիմնավորվի և հրապարակային ներկայացվի հանրությանը, թե ինչպիսի՞ փոփոխություններ ու բարելավումներ են արվել կայանատեղիի ծառայության որակի և բովանդակության մեջ, որ ավտոկայանատեղիի սակագները 2020թ․հունվարից փոփոխվել են։

Հետաքրքիր է պպպարզել նաև, արդյո՞ք Հայաստանում ցանկացած մասնավոր ընկերություն իրավունք ունի ինքնուրույն վարել գնային քաղաքականություն և որոշել սակագներ, որոնք ողջամտության սահմաններից դուրս են և իր ծառայությունների որակի մեջ բացարձակ փոփոխություն չի կատարում կամ չի կատարել․այս օրինակում, նույն ընկերությունն է, նույն ավտոկայանատեղին է, նույն պայմանները։ Ենթադրվում է, որ օդանավակայանի այն հատվածը, որտեղ անվճար ավտոկայանատեղի է համարվում, այն փոխհատուցվում է (կոմպենսացվում է)այս վճարովի ավտոկայանատեղիի սակագնի բարձրացման հաշվին, սա խախտում է վճարող սպառողի իրավունքները, փաստորեն նրա հաշվին, անվճար ավտոկայանատեղի է պահվում մասնավոր, շահույթ հետապնդող ընկերության կողմից, սա անարդարացի և ոչ ողջամիտ քայլ է «Արմենիա»միջազգային օդանավակայաններ»ՓԲԸ-ի։

Այս հարցում ակնկալում եմ Ձեր աջակցությունը, հետևաբար, Ձեզ եմ ուղարկում մեր կազմակերպության գրավոր հարցման ու ընկերությունից ստացված պատասխանի պատճենները։ Հուսով եմ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը՝ ի դեմս Ձեզ, հետամուտ կլինի, որպեսզի մեր կողմից բարձրացված հարցերն ու մտահոգություններն ըստ էության քննարկման առարկա դառնան և մասնագիտական առումով համալիր վերլուծվեն նաև ՀՀ պետական լիազոր մարմինների կողմից։

Ակնկալում եմ սեղմ ժամկետում ստանալ նաև Ձեր գրավոր պատասխանը, սույն խնդրի վերաբերյալ։

 

Հարգանքով՝                                                             Լևոն Ներսիսյան

                                                                                 Գործադիր տնօրեն

Սույն նամակի պատասխանը՝ ստորև

../files/uploaded/Արմենիա-միջօդանավակայան-ՓԲԸ-ՏՄՊՊՀ-20072020 (1).pdf

2020-08-07 10:49:33


Հեռավար կրթության հարցման ամփոփում

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը հարցում է իրականացրել Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հեռավար կրթության վերաբերյալ։

Հարցմանը  հիմնականում մասնակցել են Գեղարքունիքի մարզի (68 հոգի) և Շիրակի մարզի (46 հոգի) բնակիչները։  Մի քանիսը մասնակցել են Երևանից, Արցախից, Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերից։

Հարցումն իրականացվել է առցանց և անանուն, ուստի հարցվողները որևէ կերպ կաշկանդված չեն եղել իրենց պատասխաններում։ Ամփոփումն իրականցրել է Սախարովի կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցաթերթը և հարցման ամփոփումը։

Սյունիքի մարզի վերաբերյալ տվյալները կներկայացնենք ավելի ուշ։

Ակնկալում ենք հանրային քննարկում․․․

 

Սախարովի կենտրոն

../files/uploaded/Հեռավար կրթության հարցման ամփոփում.pdf

../files/uploaded/Հարցաթերթ_Հեռավար կրթություն.pdf

 

2020-06-17 15:55:08


Սոցիալական աջակցություն Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից մարդասիրական աջակցության  խմբաքանակը հասավ ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքի բնակավայրեր:
Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի պատճառով բնակչության շրջանում առաջացած սոցիալական խնդիրները,   Սարապատ համայնքի թվով 50/հիսուն/ ընտանիքների տրամադրվեց մարդասիրական աջակցություն մթերքի տեսքով: Բաշխումն իրականացվեց Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների  պաշտպանության հայկական  կենտրոնի ներկայացուցիչների և Սարապատ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ  համատեղ: 

Շնորհակալություն Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնին Սարապատի համայնքապետարանի և համայնքի բնակիչների կողմից

http://sarapat.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=527&fbclid=IwAR0xXdldkPXs6ECW1lLvEBsr9E311Uc6L1ojgTvSkW-rhjX0JMIvxpC3wU4#.XuneLmgzaUm

2020-06-17 13:12:12


Նամակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ հեռավար կրթության հարցման ամփոփման վերաբերյալ

Պարոն Նախարար,

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը հարցում է անցկացրել Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հեռավար կրթության վերաբերյալ։

Հարցմանը  հիմնականում մասնակցել են Գեղարքունիքի մարզի (68 հոգի) և Շիրակի մարզի (46 հոգի) բնակիչները։  Մի քանիսը մասնակցել են Երևանից, Արցախից, Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերից։

Հարցումն իրականացվել է առցանց և անանուն, ուստի հարցվողները կաշկանդված չեն եղել իրենց պատասխաններում։ Ամփոփումն իրականցրել է Սախարովի կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցման ամփոփումը և հուսով ենք, որ այն օգտակար կլինի ճգնաժամային իրավիճակներում կրթական գործընթացի կազմակերպման ժամանակ։

 

Լևոն Ներսիսյան

Գործադիր տնօրեն

 

 

2020-06-17 13:05:47


Մարդասիրական աջակցության հերթական խմբաքանակը հասավ Արթիկ

 

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից մարդասիրական աջակցության հերթական խմբաքանակը հասավ Արթիկ, Սպանդարյան և Սարատակ համայնքներ:
Սննդի և հիգիենայի պարագաների փաթեթների հանձնման գործընթացն իրականացվել է Արթիկի համայնքապետարանի կողմից, ներգրավված էին նաև Սպանդարյան և Սարատակ համայնքներիի ներկայացուցիչներ:

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցությունից օգտվեց 29 ընտանիք: Արթիկի համայնքապետարանը և շահառու ընտանիքներն իրենց խորին շնորհակալություն են հայտնում կազմակերպությանը՝ անչափ կարևոր և սպասված աջակցության համար:

 

2020-06-15 21:47:22


Սոցիալական աջակցություն Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից

 

 

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից մարդասիրական աջակցության  խմբաքանակը հասավ ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքի բնակավայրեր:
Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի պատճառով բնակչության շրջանում առաջացած սոցիալական խնդիրները,   Սարապատ համայնքի թվով 50/հիսուն/ ընտանիքների տրամադրվեց մարդասիրական աջակցություն մթերքի տեսքով: Բաշխումն իրականացվեց Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների  պաշտպանության հայկական  կենտրոնի ներկայացուցիչների և Սարապատ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ  համատեղ: 

Շնորհակալություն Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնին Սարապատի համայնքապետարանի և համայնքի բնակիչների կողմից:

 

2020-06-15 21:44:48




 1   2    3    4    5    6    7    8    9    10    11    12    13    14    15