News
«Չեբուռաշկի հաշվարկ էրեցին». «Սասստեքս»-ը թնջուկն իր շուրջն է խճճում (տեսանյութ)
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՁ-ՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի Հարգելի պարոն Հարությունյան,
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղ են դիմել անհատ ձեռնարկատերեր, ովքեր զբաղվում են ընտանեկան ձեռնարկատիրությամբ, դրոշմանիշային վճար վճարելու պարտականության և հարակից այլ հարցերի պարզաբանման համար: Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անհատ ձեռնարկատերերին իրազեկելու և իրենց իրավունքներն ու պարտականությունները պատշաճ կատարելու նպատակով, Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, խնդրում եմ տալ պարզաբանում ներքոնշյալ հարցերի կապակցությամբ. 1. Արդյո՞ք դրոշմանիշային վճար վճարելու պարտավորություն ունի ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձը/անձինք, եթե այո, ապա ի՞նչ հիմքով և ժամկետում են վճարելու դրոշմանիշային վճարը (հաշվի առնելով այն, որ ԱՁ ընտանեկան ձեռնարկատերը նպատակային սոցիալական վճար չի վճարում, բացի այդ, նրա եկամուտը առաջանում է ընտանեկան գործունեության մասով, իսկ ընտանեկան գործունեության սուբյեկտները ազատված են այդ գործունեությամբ առաջացած բոլոր պետական հարկերից): 2. Վճարման պարտավորության դեպքում, որքա՞ն է վճարելու այն ԱՁ ընտանեկան ձեռնարկատերը, որը գործում է մեկ տարուց պակաս (գրանցվել է 2017 թվականի կեսից): 3. Եթե ԱՁ ընտանեկան ձեռնարկատերը 2017 թվականում դրոշմանիշային վճար վճարում է աշխատանքային և քաղիրավական պայմանագրերից, վճարման պարտավորության դեպքում, իրավունք ունի՞ ԱՁ-ի համար այլևս վճարում չկատարել, թե պետք է սահմանված ժամկետում կատարի դրոշմանիշային վճարի պարտավորությունը, բայց և դիմի Հիմնադրամին աշխատանքային և քաղիրավական պայմանագրերով վճարված գումարը հետ պահանջելու համար: Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջների համաձայն, խնդրում եմ հարցմանը պատասխանել 5-օրյա ժամկետում: Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում, խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին \11-րդ հոդված\: Կանխավ շնորհակալություն:
Հարգանքով`
Կատարող, մասնաճյուղի իրավաբան Վ.Գասպարյան https://web.facebook.com/SakharovCentre/posts/1390959444382921 |
2018-01-31 09:05:20 |
Ո՞ր օրենքով է պետությունը պարտավոր հասարակական կազմակերպությանը տարածք հատկացնել կամ տարածքով ապահովել. Սախարովի կենտրոնի պատասխանը
Պետական գույքի կառավարման վարչությունը պատասխանում է Սախարովի կենտրոնին
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԱԽԱՐՈՎԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ
Հայաստանի Հանրապետության՝ ԵՏՄ անդամակցելուց և համապատասխան համաձայնագիր կնքելուց հետո, բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, որոնք աշխատում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ռուսաստանի Դաշնության ենթակա հաստատություններում, կանգնել են փաստի առջև, քանի որ 2017թ․ հունվարի 1-ից հետո նրանց աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժ չի հաշվառվում, իսկ կենսաթոշակը՝ չի վերահաշվարկվում, չնայած նրան, որ նրանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջե են վճարում եկամտային հարկի գումարները։ Այս սահմանափակումն ամրագրվել է ՀՀ կառավարության 05․05․2011թ․ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին հ․ 665-Ն որոշմամբ հաստատված կարգի 15․4 և 32-րդ կետերով:
../files/uploaded/ՀՀ Աշխատանքի և սոց․հարցերի նախ_Խ․Կիրակոսյանի գործով.pdf |
2017-10-17 11:38:32 |
ՆԱՄԱԿ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏԱՍԽԱՆ-ՆԱՄԱԿԸ
ՀՀ տնտեսական զարգացման և նրդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն քննության առնելով Սախարովի կենտրոնի գրությունը դիմել էր Արենի-1 քարայրի հնագիտական արշավախմբի ղեկավարին, որի պատասխանն էլ տրամադրել է Կենտրոնին, որը, ցավոք, որևէ հստակություն չմտցրեց մեզ հետաքրքրող հարցում... |
2017-08-28 07:49:02 |