|
Ամփոփ
տվյալներ Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության
հայկական կենտրոնի գործունեության՝
“Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստան”
ծրագրի շրջանակներում
|
Ծրագրի
անվանումը |
“Մարդու
իրավունքների
պաշտպանությունը
հասարակական
կազմակերպության
հզորացման
միջոցով” |
|
Դրամաշնորհ |
Թիվ
15119 |
|
Հաշվետվության
ժամանակահատված |
2006
թ.
նոյեմբերի
15 – 2007
թ.
նոյեմբերի
15 |
|
Ծրագրի
ղեկավար |
Լ.Ներսիսյան Ա.Դ.Սախարովի անվան
մարդու
իրավունքների
պաշտպանության
հայկական
կենտրոնի
տնօրեն |
Ա.Դ.Սախարովի
անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի /այսուհետ՝
Սախարովի կենտրոն/ եռամսյա թեմատիկ հաշվետվություններում
արտացոլված է այն աշխատանքների իրականացման ողջ ընթացքը, որոնք
նախատեսված են ՚Մարդու իրավունքների պաշտպանությունը հասարակական
կազմակերպության հզորացման միջոցովՙ ծրագրի /դրամաշնորհ թիվ
15119/ “B” հավելվածով /23 կետ/:
Ստորև
ներկայացվում են վերոնշյալ ծրագրի միայն ամփոփ տվյալները:
Հաշվետու ժամանակահատվածում Սախարովի կենտրոնն իր տարածաշրջանային
մասնաճյուղերով /Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում/
կազմակերպել և իրագործել է.
-
349 սեմինար-պարապմունքներ, դասախոսություններ, թրեյնինգներ,
ֆակուլտատիվ պարապմունքներ, թեմատիկ քննարկումներ և կոլեկտիվ
իրավաբանական խորհրդատվություն Հանրապետության 40 գյուղական
համայնքներում և փոքր քաղաքներում,
-
բնակչության անապահով շերտերի 4954 ներկայացուցիչների
տրամադրվել է անհատական անվճար իրավաբանական օգնություն և
փաստաբանական ծառայություն,
-
61 ելույթ զանգվածային մամուլի և ԶԼՄ էլեկտրոնային
մարմիններում,
-
178 դիմում իշխանության բարձրագույն և կենտրոնական կառավարման
ու դատավարության մարմիններ՝ առանձին շահառուների և
Հանրապետության բնակչության խմբերի պաշտպանության հարցերով,
-
92 դիմում պետական կառավարման տեղական մարմիններ և տեղական
ինքնակառավարման մարմիններ,
-
մատուցվել է 141 կոլեկտիվ իրավաբանական խորհրդատվություն,
-
60 կամավորների նախապատրաստում և ներգրավում Սախարովի կենտրոնի
գործունեության մեջ /յուրաքանչյուր մասնաճյուղում՝ 20-ական
կամավոր/,
-
158 հուշաթերթերի պատրաստում և տարածում գյուղական համայնքների
բնակչության և տեղական հասարակական կազմակերպությունների
շրջանում /27.5 հազ. տպաքանակով/՝ տեղական վարչական
կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, ազգային
օրենսդրության և միջազգային նորմերի վերաբերյալ,
-
տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքային /մունիցիպալ/
կազմավորումների գործունեության մոնիտորինգ՝ բնակչության համար
դրանց գործունեության թափանցիկության, հրապարակայնության և
մատչելիության մակարդակի որոշման նպատակով,
-
Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում գյուղական
համայնքների բնակչության և քաղաքացիական հասարակության
կառույցների իրազեկում ՚Հազարամյակի մարտահրավեր-Հայաստանՙ
ծրագրի նպատակային նախագծային առաջադրանքներին,
-
ազգային օրենսդրության համապատասխան բաժինների վերլուծություն՝
ՀՀ Սահմանադրությանը դրանց համապատասխանության մակարդակը
որոշելու նպատակով: Վերլուծության արդյունքները ներկայացվել են
ՀՀ կառավարություն և կառավարման կենտրոնական մարմիններ,
-
ՀՀ ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մոնիտորինգ
/պատրաստվել է վերլուծական տեղեկանք/,
-
ռեսուրս-կենտրոնների գործունեություն Սախարովի կենտրոնի
տարածաշրջանային մասնաճյուղերի տեխնիկական, կազմակերպչական և
կադրային բազայի հիման վրա:
|