|
Սախարովի կենտրոնի իրավապաշտպանական գործունեության հիմքում ընկած է Հայաստանի Հանրապետության սոցիալապես անապահով խավերին և հասարակական կազմակերպություններին անվճար իրավաբանական ու փաստաբանական ծառայությունների մատուցումը, որը հնարավորություն է տալիս.
1. Նախապատրաստել համապատասխան առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարելավման ուղղությամբ` բազմաթիվ օրենսդրական ակտերի, նորմերի և նորմատիվների անկատարելիության և հակասությունների բացահայտման հիման վրա, որոնց փաստացի կիրարկումը նպաստում է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը:
2. Բացահայտել և իրականացնել հասարակական առավել հնչեղություն ունեցող քաղաքացիական գործերի փաստաբանական ծառայություն: Դատավարության արդյունքները կարող են որպես նախադեպ ծառայել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության բնագավառում:
3. Իրականացնել առանձին քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանություն արտադատական կարգով` պետական կառավարման կենտրոնական և տեղական կառավարման ու ինքնակառավարման մարմիններում:
4. Քաղաքացիներին մատուցել իրավաբանական և փաստաբանական ծառայություններ` ընդհուպ մինչև նրանց շահերի ներկայացում և պաշտպանություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության բոլոր ատյաններում:
5. ԶԼՄ-ների միջոցով հասարակայնությանը տեղեկացնել Հայաստանի Հանրապետությունում մարդու հիմնական իրավունքների և ազատությունների խախտման առավել “տիպային” դեպքերին:
|