logo02

“Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ

Programs

If you do not see the text or the text is displayed incorrectly, you can download the program NLS20.exe
Если вы не видите текст или текст отображается неправильно, то вы можете скачать программу NLS20.exe

Սյունիքի տարածաշրջանային մասնաճյուղի ծրագրերը

“Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” հասարակական կազմակերպության Սյունիքի մասնաճյուղի կողմից իրականացված ծրագրերը

  • Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայության մատուցում Սյունիքի մարզի բնակչության անվճարունակ խավին -- ծրագրի նպատակն էր` քաղաքացիների իրավունքների պաշտպանություն: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ-ի National Endowment for Democracy” կազմակերպության օժանդակությամբ,  1997 թվականի փետրվարի 3-ից մինչև 2005 թվականի սեպտեմբերի 30-ը:
  • “Իրավական և իրավաբանական աջակցություն Սյունիքի մարզի փախստականների հպատակագրմանը” -- ծրագրի նպատակն էր` իրավական և իրավաբանական աջակցություն Սյունիքի մարզի փախստականների հպատակագրման-ինտեգրման գործընթացին: Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ ՓԳՀ Երևանյան գրասենյակի օժանդակությամբ,  2000 թվականի ապրիլի 3-ից մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը:
  • Առաջին ատյանի դատարանների աշխատանքային պայմանների մոնիտորինգ -- ծրագրի նպատակն էր` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատանքային պայմանների մոնիտորինգի իրականացում և հաշվետվության կազմում: Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի օժանդակությամբ,  2001 թվականի հուլիսի 1-ից մինչև 2001 թվականի հոկտեմբերի 31-ը:
  • “Մարդու իրավունքների պաշտպանության և Մարդու իրավունքների մոնիտորինգի իրակա-նացման ուսուցում” -- ծրագրի նպատակն էր՝ նպաստել “Ա. ԴՍախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Հայկական կենտրոն” հասարակական կազմակերպության Սյունիքի մասնաճյուղի մարդկային ռեսուրսների հզորացմանըմասնաճյուղի կամավորների շարքերը իրազեկակտիվ և արհեստավարժ անդամներով համալրման և շահառուների շրջանում տարվող լուսավորչական աշխատանքներում փորձիհմտությունների ձեռքբերման միջոցով: Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային ուսուցում/ Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, 2001 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2002 թվականի օգոստոսի 30-ը:
  • “Քայլ դեպի քո ապագան” -- Ծրագրի նպատակն էր՝ 2003 թվականի Հայաստանի Հանրապե-տությունում Նախագահական և Ազգային Ժողովի ընտրությունների ընթացքում Սյունիքի մարզի փախստաբնակ մի շարք համայնքների (Ալվանք, Վարդանիձոր, Լեհվազ, Սյունիք, Բագրիկավան, Եղեգ, Խալաջ, Դաստակերտ, Որոտան, Աղիտու, Շաքի) ՀՀ քաղաքացիություն ընդունած փախստականների քաղաքացիական ակտիվության և ընտրական գործընթացների վերաբերյալ իրազեկության աստիճանի բարձրացման միջոցով նպաստել՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը: Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային ուսուցում/ Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, 2003 թվականի փետրվարի 1-ից մինչև 2003 թվականի հունիսի 30-ը:
  • “21-րդ դարի քաղաքացի” Ծրագրի նպատակն էր՝ մարզի Գորիս և Սիսիան քաղաքների 5 հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիների համար ուսուցման համագործակցական մեթոդներով “Մարդու իրավունքներ”առարկայի վերաբերյալ դասընթացների կազմակերպման միջոցով նպաստել` նրանց մեջ մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված աշխարհայացքի ձևավորմանը: Ծրագիրն իրականացվել է ՙԲաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստան՚-կազմակերպության օժանդակությամբ, 2004 թվականի հունվարի 15-ից մինչև 2004 թվականի հուլիսի 15-ը:
  • “Տեղական ժողովրդավարության զարգացում” Ծրագրի նպատակն էր՝ աջակցել Սյունիքի մարզի փախստաբնակ Շաքի, Սյունիք, Եղեգ, Խալաջ, Վարդանիձոր, Ալվանք համայնքների տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմնի՝ ավագանու, որպես տեղական ժողովրդավարության հաստատության զարգացմանը, ավագանու անդամների իրազեկության և տեղական ինքնակառավարման գործընթացներում բնակչության մասնակցության աստիճանի բարձրացման միջոցով: Ծրագիրն իրականացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան օժանդակությամբ, 2005 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2006 թվականի սեպտեմբերի 30-ը:
  • Քաղաքացիական հասարակության դպրոց” -Ծրագրի նպատակն էր՝ աջակցել մարզի սկսնակ հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը: Ծրագիրն իրականացվել է ICCO կազմակերպության օժանդակությամբ, 2004 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2006 թվականի սեպտեմբերի 30-ը:
  • ”Մարդու իրավունքների պաշտպանությունը հասարակական կազմակերպությունների հզորացման միջոցով” -Ծրագրի նպատակն էր՝ մարդու իրավունքների պաշտպանության իրականացում անվճար իրավաբանական և փաստաբանական ծառայությունների մատուցման միջոցովԾրագիրն իրականացվում է “Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստան” կազմակերպության օժանդակությամբ, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած ընթացքի մեջ է
    մինչև 2007 թվականի սեպտեմբերի 30-ը:
  • Նորություններ

       Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին ...

    Ա.Դ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության  նորընտիր նախագահ պարոն Սերժ Սարգսյանին և երկրում տիրող իրավիճակի բարելավման համար առաջարկել ...


    Նորրությունների Արխիվ

    © Բոլոր իրավունքները պաշպանված են. 1997-2008 “Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ
    webmaster

      Rambler's Top100 Rambler's Top100