logo02

“Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ

Programs

If you do not see the text or the text is displayed incorrectly, you can download the program NLS20.exe
Если вы не видите текст или текст отображается неправильно, то вы можете скачать программу NLS20.exe

Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ծրագրերը

Իրականացված ծրագրեր

 

Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ  միջանկյալ ծրագիր
2007-2008 (Դասընթաց զարգացած ՀԿ-ների համար)
 

1. ՀԿ սեկտորը տեղեկատվական հասարակությունում

  • Տեղեկատվական հասարակություն և նրա մարտահրավերները,

  • Տեղեկատվության հետ աշխատելու մշակույթ,

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում ՀԿ աշխատանքում,

  • Տեղեկատվության անվտանգության խնդիրներ,

  • Ինտերնետ ռեսուրսները ՀԿ աշխատանքի համար:

8 պարապմունք, 40դասաժամ: 

2. Գրասենյակի կառավարում 

  • Գործարար գրագրություն, կառավարման logistics

  • Ներկայացման հմտություններ, անհատական գործողույթունների պլան,

  • Կազմակերպական կառուցվածք և համադասում, ժամանակի կառավարում,

  • Հանձնարարության կառավարում, թիմի դինամիկա, առաջնորդություն,

  • Ոճ, միջոցառման կառավարում, տեղեկատվության կառավարում:

8 պարապմունք, 40դասաժամ: 

3. Մոնիտորինգ և մասնակցային գործընթացներ

  •  Համայնքի մոբիլիզացիա և հզորացում:

  • Սոցիալական գործընկերություն:

  • Ցանցային աշխատանք և համագործակցություն:

  • Մոնիտորինգ և երկարաժամկետ դիտարկում:

8 պարապմունք, 40դասաժամ: 

4. Քարոզչություն; Շահերի պաշտպանություն; Լոբինգ

Միջոցների հայթայթում. ռեսուրսների մոբիլիզացիա:  

  • Ինչ է շահերի պաշտպանությունը. Հիմնախնդիրներ, նպատակներ և խնդիրներ,

  • Թիրախ լսարան. Ճանաչում, աջակցություն և ընդդիմություն,

  • Ուղերձներ. Իրազեկում, համոզել և գործի մղել,

  • Միջոցների հայթայթում. ռեսուրսների մոբիլիզացիա,

  • Իրականացում,

  • Մոնիտորինգ և գնահատում,

  • Լոբինգ:

8 պարապմունք, 40դասաժամ:

 

 

 “Քաղաքացիական Հասարակության Նախաձեռնություններ“ Հարցեր և պատասխաններ

 

Ո՞րն է ծրագրի նպատակը

Բնակչության քաղաքացիական ակտիվության ու պատասխանատվության բարձրացում՝ հասարակական-իրավական, սոցիալ-մշակութային և բարոյահոգեբանական ոլորտներում:

 

Որո՞նք են ծրագրի առավել առաջնային խնդիրները

  • ՀԿ-ների, կառավարական, միջազգային ու մասնավոր կառույցների միջև "շարունակական երկխոսության մեխանիզմների" ստեղծում՝ համագործակցության և գործունեության համադասման համար:

  • Քաղաքացիական հասարակության դպրոցի գործունեությունը որպես ուսումնագործնական և խորհրդատվական կենտրոն՝ ուղղված ՀԿ-ների առաջնորդների ու անդամների, ԶԼՄ, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման կառույցների ներկայացուցիչների արհեստավարժության բարձրացմանը:

  • ՔՀԴ Փորձագետների ինստիտուտի զարգացում. փորձագե-վերլուծողներ, ովքեր մշակում են հաշվետվություններ, վերլուծություններ, տեսություններ, փորձագետներ – ՔՀԴ-ի դասավանդողներ, փորձագետներ – թեմատիկ խորհուրդների ու մոնիտորինգային հանձնաժողովների անդամներ:

  • ՔՀԴ-ի գործունեությունը հետևյալ ուղղություններով. կրթություն և ուսուցում, համագործակցություն և համատեղ գործողությունների ծրագրեր, հանրային կարծիքի ձևավորում, ռեսուրս-կենտրոն, իրավաբանական և կազմակերպական խորհրդատվություն:

  • Համագործակցության ցանցի ստեղծում՝ տեղեկատվական, նորմատիվային, կազմակերպական-կառուցվածքային բազայով՝ ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության այլ դերակատարների համագործակցության և գործունեության համադասման համար:

  • ՀՀ-ում, մասնավորապես ծրագրում ընդգրկված Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հասարակական - քաղաքական իրավիճակի հաշվետվությունների, վերլուծությունների և տեսությունների, ինչպես նաև ՀԿ-ների ուսուցման գործունեության կազմակերպման մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում:

  • Հանրային ազդեցության ինստիտուցիոնալ կառույցների և հասարակական վերահսկողության համակարգի ստեղծում:

Ինչու՞ է ծրագրի իրականացումն անհրաժեշտ

Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները, որպես կանոն, աշխատում են առանց միմյանց հետ համագործակցելու և գործունեությունը համադասելու: Գրանցված ՀԿ-ների գերակշիռ մասն իրականում չի գործում: Սրա հիմնական պատճառն այն է, որ նրանք չունեն հմտություններ աշխատելու շահառուների, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, ԶԼՄ-ի, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու մասնավոր տիրույթի հետ:

Վերլուծելով Հայաստանում գործող ուսուցողական տարբեր կենտրոնների /որոնք հիմնականում աշխատում են Երևանում/ աշխատանքը, որն ուղղված է ՀԿ-ի գործունեության արդյունավետության բարձրացմանն ու հզորացմանը՝ Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը 2002թ. Գյումրիում /Շիրակի մարզ/ հիմնեց Քաղաքացիական Հասարակության Դպրոց: Դպրոցի առաջնային խնդիրներից էր համախմբել ՀԿ-ների գործունեությունը հիմնախնդիրների համալիր լուծման համար, բարձրացնել քաղաքացիների ինքնագիտակցությունն ու ակտիվությունը իրենց սոցիալ-կենցաղային, տնտեսական, իրավական ու հասարակական խնդիրները լուծելու գործում, ինչպես նաև բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը և, որ ամենագլխավորն է, Հայաստանի Հանրապետության մարզերում հասարակական շարժման հզորացումը:

Քաղաքացիական Հասարակության Դպրոցի գործունեության քառամյա փորձը ցույց է տալիս, որ հասարակայնորեն պահանջված քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և բարոյահոգեբանական հիմնախնդիրների նկատմամբ համալիր և ինտեգրված մոտեցումը և դրանց լուծման գործում քաղաքացիական հասարակության դերի որոշումը հասարակության ակտիվության բարձրացման երաշխիք են:

 

Ի՞նչ է փորձագետների ինստիտուտը և ինչի՞ համար է այն անհրաժեշտ

Ծրագիրը նախատեսում է փորձագետների ինստիտուտի զարգացում՝ երեք հիմնական ուղղություններով.

  • Փորձագետ-վերլուծողներ, ովքեր մշակելու են հաշվետվություններ, տեսություններ ու վերլուծական հոդվածներ՝ հասարակության հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, բարոյահոգեբանական և կենցաղային իրավիճակի մասին:

  • Փորձագետներ-ՔՀԴ և տարածաշրջանային սեմինարների դասավանդողներ, ՔՀԴ մեթոդական ձեռնարկների մշակողներ:

  • Փորձագետներ-թեմատիկ խորհուրդների ու մոնիտորինգային հանձնաժողովի անդամներ:

  • Փորձագետների աշխատանքը կայանում է նրանում, որ բացահայտեն ու վերլուծեն ՀՀ և առանձին մարզերի տարբեր հիմնախնդիրները, որոնց լուծման համար պահանջվում է բոլոր տեղական ռեսուրսների համախմբում և հետաքրքրված կողմերի գործողությունների համադասում՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից, վարչական ենթակայությունից և հասարակական-սոցիալական ու քաղաքացիական կարգավիճակից:

 

Որո՞նք են ՔՀԴ-ի գործունեության հիմնական ուղղությունները

  • Ուսումնագործնական և խորհրդատվական կենտրոն՝ առկա և արտագնա մոդելներ:

  • Փորձագետների ինստիտուտի գործունեությունը:

  • Քաղաքացիական հասարակության տարրերի ինստիտուցիոնալացում:

  • Հասարակության անդամների քաղաքացիական ակտիվության բարձրացման համակարգ:

  • Հասարակական շարժման արդյունավետության բարձրացման համակարգ:

  • ՔՀԴ-ի գործունեության մոնիտորինգի համակարգ:

  • Ռեսուրս-կենտրոն, գրադարան:

 

Ո՞վ կարող է դիմել Դպրոցի դասընթացներին մասնակցելու համար

Դպրոցի դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել ՀԿ առաջնորդներ և անդամներ, համայնքային ֆորմալ և ոչ ֆորմալ առաջնորդներ, տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, երիտասարդական կառույցների և ԶԼՄ ներկայացուցիչներ, բուհերի բարձր կուրսի ուսանողներ, մանկավարժներ:


Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ  միջանկյալ ծրագիր 2007-2008 (Ուսուցանողների ուսուցման թեմատիկ պլան)

 

1. Ուսուցման (թրեյնինգ) ընդհանուր հիմունքներ.

  • Ոչ-ֆորմալ կրթության հայեցակարգը, անցած ուղին և արդի զարգացումները,

  • Թրեյնինգի ինստիտուտի դերը արդի հասարակությունում,

  • Թրեյնինգի տարբեր դպրոցներ և տիպաբանություն,

  • Թրեյնինգային շրջան,

  • Թրեյնինգի կարիքի ձևակերպում,

  • Թրեյնինգի խնդիրներ,

  • Մեծահասակների ուսուցման խնդիրներ,

  • Թրեյնինգի նախագծում,

  • Թրեյնինգային մեթոդներ,

  • Թիմային աշխատանք,

  • Առաջնորդություն,

  • Պարապմունքի նախագծում:

2. Ուղղորդման հմտություններ.

  • Հարցադրում,

  • Ակտիվ ունկնդրում և վերարտադրում,

  • Ուղեղային գրոհ և մտային քարտեզագրում,

  • Թրեյնինգի ընթացքում օգտագործվող գործիքարան,

  • Հետադարձ կապ,

  • Խմբային դինամիկա,

  • Հակամարտությունների փոխակերպում,

  • Ֆասիլիտացիայի հմտություններ,

  • Գործունեության անհատական պլան:

3. Միջմշակութային ուսուցում և բազմարկիչների պատրաստում.

  • Ի՞նչ է մշակույթը: Միջմշակութային ուսուցման հայեցակարգը,

  • Երիտասարդությունը և միջմշակութային ուսուցումը. Մարտահրավերներ և հնարավորություններ,

  • Միջմշակութային ուսուցման մոդելներ,

  • Միջմշակութային ուսուցման մեթոդներ,

  • Բազմարկման հնարավորությունները: Բազմարկիչների պատրաստում և տարածում:

 4. Գործնական աշխատանք: Համայնքի զարգացման գործնական աշխատանքներ.

Համայնքի կարիքների մասնակցային արագ գնահատում, համայնքի նյութականացված և չնյութականացված ենթակառուցվածքների քարտեզագրում, համայնքային աջակցության ոչ ֆորմալ կենտրոններ, համայնքի զարգացման մոդելներ և ռազմավարություններ. Տարածակազմակերպում, երիտասարդական բանկ, երկխոսություն և սոցիալական գործընկերություն տեղական իշխանությունների հետ:

 

 

Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ  միջանկյալ ծրագիր
2007-2008

 

Սեմինար-քննարկումների թեմատիկ պլան 

1. Քաղաքացիական հասարակություն,

  • Քաղաքացիական հասարակություն. համառոտ պատմական ակնարկ,

  • Քաղաքացիական հասարակության սահմանումը, էությունը, տարրերը, հատկանիշները և հիմնական արժեքները,

  • Քաղաքացիական հասարակության ինստիտուտները, պետություն – հասարակական կազմակերպություն-հասարակություն փոխհարաբերություններ,

  • Քաղաքացիական հասարակություն և ընտրություններ:

    4 սեմինար-քննարկում, 16 դասաժամ:

2. Մարդու իրավունքների տեսությունը և պրակտիկան.

  • Մարդու իրավունքների պատմությունը և զարգացման փիլիսոփայությունը Հին Հունաստանից մինչև մեր օրերը,

  • Մարդու իրավունքների սերունդները,

  • Անհատական իրավունքների պաշտպանության զարգացման էվոլյուցիան,

  • Կոլեկտիվ իրավունքների պաշտպանության զարգացման էվոլյուցիան,

  • Մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի համակարգ,

  • Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգ,

  • Մարդու իրավունքների պաշտպանության ազգային (դատական և արտադատարանական) համակարգ,

  • Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգ:

    4-8 սեմինար-քննարկում, 16-32 դասաժամ:

3. ՀԿ-ների գործունեության ձևերն ու մեթոդները.

  • Տվյալների հավաքում և վերլուծություն,

  • Մասնակցային արագ գնահատում,

  • Արտաքին և ներքին միջավայրի վերլուծություն,

  • Միջոցների հայթայթման ռազմավարություն,

  • Շահերի պաշտպանություն և լոբինգ,

  • Մոնիտորինգ և մասնակցային գործընթաց,

  • Ցանցային աշխատանք և համագործակցություն,

  • Սոցիալական գործընկերություն:

    4-8 սեմինար-քննարկում, 16-32 դասաժամ:

 

 

Նորություններ

Եվրոպական հարևանություն, Հայաստան
Նամակ ՀՀ Վարչապետին
"Մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացումը` հասարակական կազմակերպությունների հզորացման շնորհիվ" համաժողովում Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աշխատակիցների ելույթների համառոտ բովանդակությունը
Նամակ ՀՀ Նախագահին
Նամակ ՀՀ Վարչապետին
Մի շարք նկատառումներ ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի կատարած աշխատանքի վերաբերյալ
Հանդիպում Իլոնկա Բոլցեյի հետ
Հանդիպում Իլոնկա Բոլցեյի հետ
Սախարովի կենտրոնի դիմումը ՀՀ ՀԿ-ներին
Շնորհակալական նամակ Բրատսկ քաղաքից
Սախարովի կենտրոնի նամակը Հայաստանի Հանրապետության նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահի պատասխանը Սախարովի կենտրոնի նամակին
Նամակ Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ պարոն Վ. Մանուկյանին Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքներիպաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն` Լևոն Ներսիսյանից
EED կազմակերպության /Գերմանիա/ փորձագետ Վիլլի Կավոլը ս.թ. հուլիսի 7-ին Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնում անցկացրեց սեմինար-ուսուցում.
 EED կազմակերպության /Գերմանիա/ փորձագետ Վիլլի Կավոլը ս.թ. հուլիսի 7-ին Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնում անցկացրեց սեմինար-ուսուցում.


  Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին (Կոնդի հիմնախնդրի մասին) ...
  Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին (Հասարակական մոնիտորինգ Գեղարքունիքի մարզում) ...
   Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին ...

Նորրությունների Արխիվ

© Բոլոր իրավունքները պաշպանված են. 1997-2010 “Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ
webmaster

  Rambler's Top100 Rambler's Top100