|
Իրականացված և ընթացիկ ծրագրերը
- “Մարդու իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպությունների հզորացման միջոցով”, 2006-2007 թթ., ԲՀԻՕՀ/OSIAF
- “Փախստականները ՀՀ Գեղարքունիքի մարզում. 15 տարի անց”, 2005-2006 թթ., ԲՀԻՕՀ/OSIAF և Համաշխարհային բանկ: Ծրագիրը “Փախստականները ՀՀ Գեղարքունիքի մարզում. 15 տարի անց” խորագրով 4 ֆոտոցուցահանդես-քննարկումների, ինչպես նաև հանրային և տեղական հեռուստաալիքներով եթեր հեռարձակվող նույնանուն ֆիլմի իրականացման միջոցով Հայաստանի ամենամեծ մարզում բնակվող փախստականների կարիքների վերաբերյալ ապահովեց հանրային իրազեկվածություն և հնարավորությունը ստեղծեց հասարակության համար` իր մոտեցումների և լուծումների արտահայտման համար: Ֆոտոցուցահանդես-քննարկումներ կազմակերպվել են Երևանում, Գավառում, Ճամբարակում ու Վարդենիսում պետական կառույցների, դոնոր կազմակերպությունների, ԶԼՄ-ների և շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ:
- “Անվճար իրավաբանական և փաստաբանական ծառայունների մատուցում ՀՀ բնակչության կարիքավոր խավերին” 1997-2005 թթ., NED USA
- “Աջակցություն ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքներում համակ բնակեցված փախստականներին իրենց սոցիալական, տնտեսական և քաղաքացիական իրավունքները իրացնելիս”, 2002-2004թթ., UNHCR
- “Իրավական և իրավաբանական օգնություն ՀՀ Գեղարքունիքի մարզի փախստականների հպատակագրման գործընթացին”, 2000-2002 թթ., UNHCR
- “ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատանքային պայմանների մոնիտորինգ”, 2001 թ. հուլիս-նոյեմբեր, OSCE
- “Տևական կայունություն` կարողությունների զարգացումով”, 1998 թ., UNHCR/AAA NGO’c
- “Իմացություն, մասնակցություն, զարգացում”, 1999 թ. օգոստոս-նոյեմբեր UNHCR/AAA NGO’c
- Դասընթացներ միջոցների հայթայթման վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզի 17 գյուղական համայնքների դպրոցների ծնողական խորհուրդների համար, 1999 թ., 2000 թ. օգոստոս-դեկտեմբեր, CRS
- Դասընթացներ միջոցների հայթայթման վերաբերյալ ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 10 գյուղական համայնքների դպրոցների ծնողական խորհուրդների համար, 2001 թ. մայիս-հոկտեմբեր, CRS
- Դասընթացներ մարդու իրավունքների վերաբերյալ ՀՀ Սյունիքի մարզի 7 գյուղական համայնքների դպրոցների ծնողական խորհուրդների համար, 2001 թ. հուլիս-օգոստոս, CRS
- Դասընթացներ միջոցների հայթայթման վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի և Շիրակի մարզերի 18 դպրոցների ծնողական խորհուրդների համար, 2002թ., CRS
Հանդիպումներ և
սեմինար-քնարկումներ
“Հազարամյակի
մարտահրավեր
հիմնադրամ-Հայաստան”
ծրագրի
հաջորդ
արտագնա
հանդիպումը
տեղի
կունենա
Գեղարքունիքի
մարզկենտրոն
Գավառ
քաղաքում,
որտեղ
ՀՄՀ-Հայաստան
ծրագրի
աշխատակիցները
կներկայացնի
ծրագիրը
և
Գեղարքունիքի
մարզում
նախատեսված
աշխատանքները:
Հանդիպումը
կկայանա
ս/թ
օգոստոսի
17-ին
ժամը 11:00-ին
Գեղարքունիքի
մարզպետարանի
դահլիճում:
Նախատեսվում
է,
որ
հանդիպմանը
կմասնակցեն
մարզի
գյուղական
համայնքների
ղեկավարները,
մարզպետարանի
և
հասարակական
կազմակերպությունների
ներկայացուցիչները
և
այլոք:
|