logo02

“Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ

If you do not see the text or the text is displayed incorrectly, you can download the program NLS20.exe
Если вы не видите текст или текст отображается неправильно, то вы можете скачать программу NLS20.exe

Նորությունների Արխիվ

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության  նորընտիր նախագահ պարոն Սերժ Սարգսյանին և երկրում տիրող իրավիճակի բարելավման համար առաջարկել. հանձնարարել ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի, ՀՀ երիտասարդության և սպորտի հարցերի նախարարություններին, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը և իրավապահ մարմիններին՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մինչ 2008-2009 թթ նոր ուսումնական տարվա սկսելը նախապատրաստել համալիր գործողությունների ընդհանուր ծրագիր՝ երիտասարդության մոտ Հայաստանի Հանրապետության Քաղաքացու գիտակցության և բարոյական հիմքերի ձևավորման ուղղությամբ 

ՀՀ նախագահի 19 փետրվարի 2008թ. ընտրություններում ՀՀ ԿԸՀ-ում հավատարամագրված Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Երևանյան գրասենյակի դիտորդների կողմից ներկայացվող ընդհանրական հաշվետվություն:

ՀՀ նախագահի 19 փետրվարի 2008թ. ընտրություններում ՀՀ ԿԸՀ-ում հավատարամագրված Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գեղարքունիքի տարածաշրջանային մասնաճյուղի դիտորդների կողմից ներկայացվող ընդհանրական հաշվետվություն:

ՀՀ նախագահի 19 փետրվարի 2008թ. ընտրություններում ՀՀ ԿԸՀ-ում հավատարամագրված Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի դիտորդների կողմից ներկայացվող ընդհանրական հաշվետվություն:

Ա. Դ .Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ նախագահի 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

2007թ. Նոյեմբերի 9-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /նախագահությամբ Ա. Մկրտումյանի, դատավորներ Ս. Անտոնյանի, Ս. Գյուրջյանի, Է. Հայրիյանի, Ս. Սարգսյանի/ դռնբաց դատական նիստում, քննելով Սիլվա Խաչատուրովայի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.03.2007թ. վճռի դեմ` ըստ Սիլվա Խաչատուրովայի հայցի ընդդեմ "ՎՏԲ-Հայաստան բանկ" ՓԲԸ-ի /նախկինում Հայխնայբանկ/, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին և որոշեց վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.03.2007թ. վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
Հ. Գ. Կենսաթոշակառու Ս. Խաչատուրովայի շահերի պաշտպանությունը ՀՀ դատարաններում ստանձնել էր Սախարովի կենտրոնի իրավախորհրդատու-փաստաբան Մ. Խաչատրյանը /մանրամասնությունները տես կայքի ՙՈւղղվածություններ-Իրավական-Գործեր բաժնում:

 

Պատրաստվել է Սախարովի կենտրոնի տարեկան հաշվետվությունը` “Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների խախտմանը նպաստող հիմնական պատճառների վերաբերյալ”: Այն ուղարկվել է ՀՀ վարչապետին, ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ ազգային ժողով:

Ս.թ. օգոստոսի 1-3-ը տեղի ունեցան Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի հնգամյա ռազմավարական պլանի մշակման գործնական քննարկումներՄեծ Բրիտանիայի INTRAC կազմակերպության և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի փորձագետների մասնակցությամբ:

20.07.2007թ. Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրենը դիմում է ներկայացրել “Հազարամյակի մարտահրավերներՀայաստան” ծրագրի Շահառուների խորհրդի կազմից դուրս գալու համար:

20.07.2007թ. Ի կատարում Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի  հանձնարարականի` ս.թ. հուլիսի 16-ին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում  խորհրդակցություն էր կազմակերպվել         “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ի շրջանային մասնաճյուղերից կենսաթոշակառուներին կենսաթոշակների վճարումների կարգավորման խնդրի կապակցությամբ:
   Խորհրդակցության
ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Սախարովի կենտրոնը  քննարկվող հարցի վերաբերյալ իր առաջարկությունները  ներկայացրել է Կենսաթոշակային հիմնադրամ:

 

 

Նորություններ

 Շնորհակալական նամակ Բրատսկ քաղաքից
Սախարովի կենտրոնի նամակը Հայաստանի Հանրապետության նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահի պատասխանը Սախարովի կենտրոնի նամակին
Նամակ Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ պարոն Վ. Մանուկյանին Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքներիպաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն` Լևոն Ներսիսյանից
EED կազմակերպության /Գերմանիա/ փորձագետ Վիլլի
Կավոլը ս.թ. հուլիսի 7-ին Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնում անցկացրեց սեմինար-ուսուցում.


  Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին (Կոնդի հիմնախնդրի մասին) ...
  Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին (Հասարակական մոնիտորինգ Գեղարքունիքի մարզում) ...
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին ...

© Բոլոր իրավունքները պաշպանված են. 1997-2010 “Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ
webmaster

  Rambler's Top100 Rambler's Top100