logo02

“Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ

If you do not see the text or the text is displayed incorrectly, you can download the program NLS20.exe
Если вы не видите текст или текст отображается неправильно, то вы можете скачать программу NLS20.exe

Նորությունների Արխիվ

2007թ. Նոյեմբերի 9-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /նախագահությամբ Ա. Մկրտումյանի, դատավորներ Ս. Անտոնյանի, Ս. Գյուրջյանի, Է. Հայրիյանի, Ս. Սարգսյանի/ դռնբաց դատական նիստում, քննելով Սիլվա Խաչատուրովայի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.03.2007թ. վճռի դեմ` ըստ Սիլվա Խաչատուրովայի հայցի ընդդեմ "ՎՏԲ-Հայաստան բանկ" ՓԲԸ-ի /նախկինում Հայխնայբանկ/, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին և որոշեց վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.03.2007թ. վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
Հ. Գ. Կենսաթոշակառու Ս. Խաչատուրովայի շահերի պաշտպանությունը ՀՀ դատարաններում ստանձնել էր Սախարովի կենտրոնի իրավախորհրդատու-փաստաբան Մ. Խաչատրյանը /մանրամասնությունները տես կայքի ՙՈւղղվածություններ-Իրավական-Գործեր բաժնում:

 

Պատրաստվել է Սախարովի կենտրոնի տարեկան հաշվետվությունը` “Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների խախտմանը նպաստող հիմնական պատճառների վերաբերյալ”: Այն ուղարկվել է ՀՀ վարչապետին, ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ ազգային ժողով:

Ս.թ. օգոստոսի 1-3-ը տեղի ունեցան Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի հնգամյա ռազմավարական պլանի մշակման գործնական քննարկումներՄեծ Բրիտանիայի INTRAC կազմակերպության և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի փորձագետների մասնակցությամբ:

20.07.2007թ. Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրենը դիմում է ներկայացրել “Հազարամյակի մարտահրավերներՀայաստան” ծրագրի Շահառուների խորհրդի կազմից դուրս գալու համար:

20.07.2007թ. Ի կատարում Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի  հանձնարարականի` ս.թ. հուլիսի 16-ին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում  խորհրդակցություն էր կազմակերպվել         “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ի շրջանային մասնաճյուղերից կենսաթոշակառուներին կենսաթոշակների վճարումների կարգավորման խնդրի կապակցությամբ:
   Խորհրդակցության
ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Սախարովի կենտրոնը  քննարկվող հարցի վերաբերյալ իր առաջարկությունները  ներկայացրել է Կենսաթոշակային հիմնադրամ:

 

 

Նորություններ

ՀՀ նախագահի 19 փետրվարի 2008թ. ընտրություններում ՀՀ ԿԸՀ-ում հավատարամագրված Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Երևանյան գրասենյակի դիտորդների կողմից ներկայացվող ընդհանրական հաշվետվություն:
ՀՀ նախագահի 19 փետրվարի 2008թ. ընտրություններում ՀՀ ԿԸՀ-ում հավատարամագրված Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գեղարքունիքի տարածաշրջանային մասնաճյուղի դիտորդների կողմից ներկայացվող ընդհանրական հաշվետվություն:  
 ՀՀ նախագահի 19 փետրվարի 2008թ. ընտրություններում ՀՀ ԿԸՀ-ում հավատարամագրված Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի դիտորդների կողմից ներկայացվող ընդհանրական հաշվետվություն:
 Ա. Դ .Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ նախագահի 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում:
Նորրությունների Արխիվ

© Բոլոր իրավունքները պաշպանված են. 1997-2008 “Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ
webmaster

  Rambler's Top100 Rambler's Top100