logo02

“Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ

If you do not see the text or the text is displayed incorrectly, you can download the program NLS20.exe
Если вы не видите текст или текст отображается неправильно, то вы можете скачать программу NLS20.exe

Լուսավորչական գործունեություն.

“Առանձին անհատի խնդիրը պետք է դառնա հասարակության խնդիրը”:

Լ.Ներսիսյան
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրո
ն

1.1. Քաղաքացիական հասարակության կառուցման հիմնախնդրին, իշխանության ճյուղերի ժողովրդավարացման հարցերին, ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի տարբեր ասպեկտներին նվիրված ֆակուլտատիվ պարապմունքների, դասախոսությունների թեմատիկ շարքի, սեմինարների և քննարկումների կազմակերպում շահառուների համար /միջնակարգ դպրոցների աշակերտներ և դասատուներ, փոքր քաղաքների ԲՈՒՀ-երի ուսանողներ և դասախոսներ, տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ, գյուղական համայնքների բնակիչներ, տեղական կառավարման և ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ/:

1.2. Թեմատիկ հուշաթերթերի, բրոշյուրների և բուկլետների մշակում ու տարածում ազգային օրենսդրության, միջազգային իրավունքի համապատասխան ասպեկտների, Հանրապետությունում ձևավորված բացասական իրադրության /անդրազգային հանցավորության, տրաֆիկինգի և այլն/, ինչպես նաև Սախարովի կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղերի գործունեության արդյունքների լուսաբանմամբ:

1.3. Տեղական ԶԼՄ-ների միջոցով հիմնախնդիրների հանրային քննարկումների կազմակերպում, որոնք վերաբերում են հասարակության անդամների և կառավարման կառուցվածքի տարբեր մակարդակների միջև իրավական, սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական տարբեր ասպեկտներին:

1.4. Ուսումնական ձեռնարկների, ուսումնական պլանների և մեթոդական դրույթների մշակում` լուսավորչական գործունեության կանոնակարգման նպատակով:

1.5. Գյուղական համայնքներում և փոքր քաղաքներում տեղեկատվական կետերի կազմակերպում հագեցած համապատասխան գրականությամբ` նվիրված քաղաքացիական հասարակության կառուցմանը, ժողովրդավարության ինստիտուտների գործունեությանը, ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի համապատասխան նորմերին, ինչպես նաև ամսագրերով, աուդիո և տեսահոլովակներով և այլ տեղեկատվական միջոցներով:

Նորություններ

   Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին ...

Ա.Դ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության  նորընտիր նախագահ պարոն Սերժ Սարգսյանին և երկրում տիրող իրավիճակի բարելավման համար առաջարկել ...


Նորրությունների Արխիվ

© Բոլոր իրավունքները պաշպանված են. 1997-2008 “Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ
webmaster

  Rambler's Top100 Rambler's Top100