logo02

“Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ

About Us

If you do not see the text or the text is displayed incorrectly, you can download the program NLS20.exe
Если вы не видите текст или текст отображается неправильно, то вы можете скачать программу NLS20.exe

Սյունիքի տարածաշրջանային մասնաճյուղի մասին

“Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” հասարակական կազմակերպության Սյունիքի մասնաճյուղը հիմնադրվել է 1997 թվականի փետրվարի 3-ին Գորիս քաղաքում:

Այն՝ ՀՀ Արդարադատության նախարարությունում  վերագրանցվել է  2000 թվականի հունվարի 21 –ին (Վկայական թիվ 167): Հայաստանի Հանրապետության Պետական Ռեգիստրի կողմից, որպես իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում, հաշվառվել է 2003 թվականի օգոստոսի 20-ին (Վկայական 01Բ 000564):

Մասնաճյուղի առաքելությունն է

“Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” հասարակական կազմակերպության Սյունիքի մասնաճյուղը շահույթ և քաղաքական նպատակներ չհետապնդող կազմակերպություն է, որի առաքելությունն է՝ Սյունիքի մարզի տարածքում իրավապաշտպան,  լուսավորչական գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման ճանապարհով աջակցել մարդու իրավունքների և ազատությունների ապահովմանը:

Մասնաճյուղի խնդիրներն են

  • Մարդու իրավունքների պաշտպանության ապահովում և խրախուսում.
  • Բնակչության իրավական իմացության մակարդակի բարձրացում.
  • Մարզի նորաստեղծ հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում:

Մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • Իրավապաշտպան գործունեություն                                    
  • Լուսավորչական գործունեություն:

Մասնաճյուղը իրականացնում է

  • քաղաքացիների իրավունքների պաշտպանություն,
  • անվճար իրավաբանական ծառայությունների մատուցում բնակչության առավելապես սոցիալապես անապահով շերտերին
  • ստեղծում և տարածում է ՀՀ առանձին նորմատիվ ակտերը լուսաբանող և դրանց մասին տեղեկացնող հուշաթերթեր,
  • մարզի սկսնակ հասարակական կազմակերպությունների համար ՀԿ-ի կառավարման վերաբերյալ դասընթացների կազմակերպում և տեղեկատվական ծառայությունների մատուցում:

Մասնաճյուղի նախաձեռնությունները

 Մասնաճյուղի աշխատակազմի կողմից իրականացվել է ՝

  • մարզի բնակչության միգրացիոն պատկերի վերաբերյալ տեղեկատվական                        բազայի ստեղծում
  • 44 գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական կարիքների ուսումնասիրություն և բազայի ստեղծում
  • աջակցություն ուսուցման համագործակցական մեթոդների տարածմանը և ներդրմանը մարզի ուսումնական հաստատություններում 

Մասնաճյուղը համագործակցում է

  • մարզի 44 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և հանրակրթական դպրոցների հետ
  • Սյունիքի մարզպետարանի իրավաբանական, կրթության, տեղական կառավարման վարչությունների հետ
  • Հայաստանի Հանրապետությունում գործող բազմաթիվ հասարակական կազմակեր-պությունների և մարզի ԶԼՄ-ների հետ:

“Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ Սյունիքի մասնաճյուղ

Հայաստանի Հանրապետություն,
ք. Գորիս, Ավանգարդ փող. 4
Հեռ.: (+0284) 25077
Էլեկտրոնային փոստ: syunik@sakharovcenter.org

Նորություններ

   Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին ...

Ա.Դ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության  նորընտիր նախագահ պարոն Սերժ Սարգսյանին և երկրում տիրող իրավիճակի բարելավման համար առաջարկել ...


Նորրությունների Արխիվ

© Բոլոր իրավունքները պաշպանված են. 1997-2008 “Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ
webmaster

  Rambler's Top100 Rambler's Top100