|
Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գեղարքունիքի տարածաշրջանային մասնաճյուղն իր գործունեությունը սկսել է 1997 թ. հունվարից:
Իր գործունեության ընթացքում մասնաճյուղին հաջողվել է նպաստել Գեղարքունիքի մարզում մարդու իրավունքների պաշտպանության որակական մակարդակի բարձրացմանը:
Մասնավորապես շուրջ 40 փախստականաբնակ համայնքներում իրականացված քառամյա աշխատանքների շնորհիվ ՀՀ քաղաքացիություն ընդունելու գործընթացում կազմակերպչական օգնություն են ստացել Գեղարքունիքի մարզի շուրջ 2500 փախստականներ:
2001-2007
թթ.
ընթացքում
իրավաբանական
անվճար
խորհրդատվություն
է
տրամադրվել
6005
անձանց,
փաստաբանական
անվճար
օգնություն`
129
անձանց,
իրենց
իրավունքների
պաշտպանության
հարցերով
օգնություն
ստացել
շուրջ
618 դիմումատուներ: 2001-2003 թթ. ընթացքում նյութական օգնություն են ստացել 775 անձինք:
Հարկ է ընդգծել, որ 2002-2003 թթ. ընթացքում Վարդենիսի վարչատարածքի համայնքներում 2002 թվականին հայտնաբերված երեխաների ծննդյան չգրանցման 339 դեպքերի ահազանգման և իրականացված աշխատանքների շնորհիվ լուծվել է այդ խնդիրը:
Համայնքների զարգացմանն աջակցելու նպատակով 2002-2004 թթ. ՄԱԿ ՓԳՀԳ-ի աջակցությամբ մասնաճյուղի կողմից ֆինանսավորվել են երեք փոքր դրամաշնորհային առաջարկներ`
- Խաչաղբյուր-Գեղաքար 7 կմ ճանապարհի վերանորոգում (Վարդենիսի վարչատարածք),
- Այգուտի դպրոցի ընթացիկ վերանորոգում (Ճամբարակի վարչատարածք),
- Կուտականի դպրոցում համակարգչային սենյակի և տեղեկատվական կենտրոնի ստեղծում (Վարդենիսի վարչատարածք):
|
Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գեղարքունիքի տարածաշրջանային մասնաճյուղ
Հայաստանի Հանրապետություն, ք. Գավառ, Գր.Լուսավորիչ փող. 14/27 Հեռ.: (+0264) 26880 Էլեկտրոնային փոստ:
sakhgavar@yandex.ru
|
|
|